Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սահմանադրության փոփոխությունից հետո նոր նախապայման են դնելու

Սահմանադրության փոփոխությունից հետո նոր նախապայման են դնելու
09.11.2026 | 11:43

Արևելյան հարևանի նախագահը իր այսօրվա տեքստում երեք անգամ օգտագործել է «Հայաստանը նոյեմբերի 9-ին ընդունեց կապիտուլյացիայի ակտը»:
Դաժան տեքստ է, բայց կարդացի և հետևեցի արևմտյան հարևանի ղեկավարի այցը զավթված Արցախ, հայտարարությունները, նայեցի լուսանկարները:
Եվս մեկ անգամ համոզված եմ, որ Սահմանադրությունը փոխելուց հետո նոր նախապայմաններ են առաջ քաշելու, որովհետև 2020-ի մեր սարսափելի պարտությունից հետո բազմաթիվ նախապայմաններ են առաջ քաշել, բոլորը խոնարհաբար կատարել ենք, բայց ոչ մի կողմից սահման չի բացվել:
Իզուր է մեր ընդդիմության և մեր իշխանության այս փոխադարձ կոկորդ սեղմելը: Սահմանադրության փոփոխությունից հետո նոր նախապայման են դնելու:
Եթե կուզեք, կարող եմ հատ-հատ թվարկել 2020-ից հետո բոլոր նախապայմանները, որոնք բոլորն էլ ստիպված կատարել ենք:
Լուծում չունեմ:
Լինում են ժամանակներ, որ տվյալ հարցը լուծում ուղղակի չի ունենում:
Մտահոգ եմ Հայաստանի ապագայով, շատ եմ մտահոգ և դա ինձ ստիպում է հազարերորդ անգամ մտածել, որ պետք է մնալ և ամեն օր աշխատել հանուն Հայաստանի հարատևության և հանուն մեր երեխաների:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 48

Մեկնաբանություններ